Երևանում երեք 15-ամյա պատանիներ են դանակահարվել․ նրանք ծայրահեղ ծանր վիճակում են տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխել երեք երեխաների։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված երեխաների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են 15-ամյա Հրանտ Ա․-ն, 15-ամյա Արսեն Չ․-ն և 15-ամյա Արման Կ․-ն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հրանտ Ա․-ն հիվանդանոց է տեղափոխվել «աջ ազդրի կտրած-ծակած վերք, ձախ դաստակի կտրած վերքեր, անեմիա» ախտորոշմամբ, Արսեն Չ․-ն՝ «կրծքավանդակի ձախակողմյան հետին պատի կտրած-ծակած վերք, ձախ ծնկահոդի շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ, իսկ Արման Կ․-ն՝ «աջ գոտկատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք վնասվածքները ստացել են Մալաթիայի շուկայի հարևանությամբ գտնվող Սեբաստիա 141 հասցեի հարակից տարածքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։

Latest

Երևանում երեք 15-ամյա պատանիներ են դանակահարվել․ նրանք ծայրահեղ ծանր վիճակում են տեղափոխվել հիվանդանոց
Երեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
Խաղողի ողկույզից կախված սավանով պատրաստված օղակը ողբերգության պատճառ է դարձել․ մայրը՝ մեղադրյալ
Bugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ը
Պայթյուն է գրանցվել, որի ակտիվությունը տևել է 27 օր
Ուղեկցորդուհին մերժել է ալկոհոլ տալ, ինչից հետո ուղևորը հայհոյել է նրան ու ձեռք տվել ոտքին
Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու բեռնատարը․ բուժառուն մահացել է
Նոյեմբերի 1-ից Երևանում շատրվանների աշխատանքը կդադարեցվի
Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները