Յակուտիայի Խանգալասի շրջանի Օկտեմցի գյուղի 47-ամյա բնակիչը կրակելով սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն և փորձել սպանել կնոջը, ապա ինքնասպան եղել, հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։
Աղբյուրի տվյալներով, Այգին անունով տղամարդը եղել է ալկոհոլային հարբածության վիճակում։ Գիշերը նա վերցրել է 12 տրամաչափի որսորդական հրացանը և երկու անգամ կրակել ավագ դեռահասի՝ Այանի վրա, երբ ընտանիքը քնած էր։
Տղան տեղում մահացել է։ Նրա 14-ամյա եղբայրը՝ Արստինը, վիրավորվել է և ծանր վիճակում հոսպիտալացվել։ Տղամարդը նաև հարձակվել է կնոջ՝ Միչիյեի վրա, որին հաջողվել է ողջ մնալ։
Ողբերգության նախօրեին ընտանիքը միասին ընթրել է և քննարկել տան առաջիկա վերանորոգումը։ Ավելի ուշ 49-ամյա կինը գնացել է քնելու, իսկ ամուսինը մնացել է որդիների հետ զրուցելու։ Առավոտյան կինն արթնացել է կրակոցներից և հայտնաբերել վիրավոր երեխաներին։ Հարձակումից հետո Այգինն ինքնասպան է եղել սեփական մեքենայում։
Mash-ի տեղեկություններով, Միչիյեն հանրապետությունում հայտնի էր որպես բիզնես-քոուչ և հոգևոր պրակտիկաների մասնագետ, իսկ նրա ամուսինը որսորդությամբ էր տարվում։ Ընտանիքն ունի նաև ավագ որդի, որը 24 տարեկան է։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության և երկու անձի սպանության փորձի փաստով։
