Այսօր սպասվում է անձրև. ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի

Երևանում նոյեմբերի 22-ին, 23-ի գիշերը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին և 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։

Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 22-ին և 25-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, 22-ին, 24-25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով 22-ին կնվազի։

Latest

«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանել
Որոշ երթուղիներում ժամը 22։30-ից տեղի կունենան ուղեգծերի փոփոխություններ
18-ամյա երիտասարդը դանակահարել է քրոջը՝ նրա լուսանկարների պատճառով
Շտապ անհրաժեշտ է վիրահատություն․ Ռաֆայել Երանոսյանը տեսանյութ է հրապարակել
Առյուծին բռնելու գործողություն է կազմակերպվել
Լանջիկի հատվածը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
65 կգ-ից ավելի քաշով ընձառյուծին թույլ են տվել հրաժեշտ տալ դիետային
Տղամարդը գնդակահարել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնшսպան եղել
Սերիա Ա․ «Յուվենտուս»-ը հաղթել է «Վենեցիա»-ին