Բաքվում 18–ամյա եղբայրը խանդի հողի վրա սպանել է 23–ամյա քրոջը։ 23-ամյա նկարչուհի Գյուլարա Մեհթիևան սպանվել է սեփական եղբոր ձեռքով՝ սոցիալական ցանցերում վերը հրապարակած լուսանկարների պատճառով։
Նոյեմբերի 16-ին 18-ամյա Այխան Մեհթիևը տուն է վերադարձել և քրոջ հետ վիճաբանել նրա հրապարակումների շուրջ։ Նրան զայրացրել են Գյուլարայի լուսանկարների տակ անծանոթ երիտասարդների թողած մեկնաբանությունները։ Նա պահանջել է հեռացնել լուսանկարները, սակայն քույրը հրաժարվել է։
Վեճը վերածվել է ողբերգության։ Այխանը խոհանոցում դանակով երեք հարված է հասցրել քրոջը, ապա փակվել իր սենյակում։
Գյուլարային տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Ոստիկանությունը եղբորը ձերբակալել է։ Հայրը պնդում է, որ որդին հոգեկան խնդիրներ ունի։ Հարցաքննության ժամանակ տղան հայտարարել է, որ հանցանքը կատարել է խանդի շարժառիթով։
