Մանկության սիրված մուլտֆիլմերի հեղինակը մահացել է

88 տարեկանում մահացել է խորհրդային և ռուս գրող ու սցենարիստ Ալբերտ Իվանովը, որը հայտնի է Խոմայի և Սուսլիկի մասին հեքիաթներով ու «Ուրախ կարուսել» մուլտֆիլմերով, РИА Новости-ին հայտնել է նրա ընտանիքը։

«Ցավոք, Ալբերտն այլևս մեզ հետ չէ», — ասել է գործակալության զրուցակիցը։

Իվանովը ծնվել է 1938 թվականի հունիսի 5-ին Մոսկվայի մարզի Օժերելյե ավանում։ 1960 թվականին ավարտել է Վորոնեժի պետական համալսարանը, իսկ 1967-ին՝ Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը։ 1966 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ էր, «Մոսֆիլմում» աշխատել է որպես խմբագիր։

Իվանովի սցենարներով նկարահանվել են «Ուրախ կարուսել», «Թևեր, ոտքեր և պոչեր», «Խորամանկ ագռավը» և «Մեկ՝ սիսեռ, երկու՝ սիսեռ» մուլտֆիլմերը, ինչպես նաև այլ անիմացիոն ֆիլմեր։

Նա աշխատել է նաև գեղարվեստական ֆիլմերի սցենարների վրա, այդ թվում՝ «Յոթ ծերունի և մեկ աղջիկ» կատակերգության (1968), «Բոլորի՛ն տախտակամած» (1970), «Երեք օր Մոսկվայում» (1974) և «Խոսենք, եղբա՛յր…» (1978) ֆիլմերի։

Latest

65 կգ-ից ավելի քաշով ընձառյուծին թույլ են տվել հրաժեշտ տալ դիետային
Տղամարդը գնդակահարել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնшսպան եղել
Սերիա Ա․ «Յուվենտուս»-ը հաղթել է «Վենեցիա»-ին
Մանկության սիրված մուլտֆիլմերի հեղինակը մահացել է
Նոյեմբերի 24-ին երկնքում կփայլի «Կուղբի Լուսինը». ինչո՞վ է այն առանձնահատուկ
Որքա՞ն կանխիկ գումար կարող եք բերել Հայաստան՝ առանց հայտարարագրելու, և ի՞նչ է սպառնում թույլատրվածից ավելի գումար չհայտարարագրելու դեպքում
Վլադիվոստոկի դպրոցներում կուսուցանվի «Վագրագիտություն» առարկան
Այսօր սպասվում է անձրև. ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի
«Ռեալ»-ը Մադրիդում «Սելտա»-ի նկատմամբ կամային հաղթանակ է տոնել