«Ռեալ»-ը Մադրիդում «Սելտա»-ի նկատմամբ կամային հաղթանակ է տոնել

Իսպանական Լա լիգայի 13–րդ տուրի շրջանակում «Ռեալը» Մադրիդում ընդունել էր «Սելտային»։

Առաջին խաղակեսից հետո հյուրերն առջևում էին հաշվի մեջ 1–0 հաշվով։ 6–րդ րոպեին շվեդ հարձակվող Վիլի Շվեդբերգի փոխանցումից հաշիվը բացեց իսպանացի հարձակվող Պաբլո Դուրանը՝ խփելով իր երրորդ գոլը Լա լիգայի այս մրցաշրջանում։

38-րդ րոպեին «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն չի կարողացել գրավել մրցակցի դարպասը տասնմեկ մետրանոցից։ Ավելի վաղ ֆրանսիացին չի իրացրել նաև «Բետիսի» դեմ խաղում նշանակված 11-մետրանոցը, սակայն այդ դրվագում իր թիմին փրկել է դարպասապահ Ալվարո Վալյեսը։ Մբապեն դարձել է Իսպանիայի ընթացիկ առաջնության առաջին ֆուտբոլիստը, որը չի իրացրել երկու 11-մետրանոց։ Կիլիան Մբապեն այս մրցաշրջանում 11-մետրանոցների միայն 60%-ն է իրացրել։

66–րդ րոպեին Ջուդ Բելինգհեմը հավասարեցրեց հաշիվը՝ աչքի ընկնելով Մբապեի փոխանցումից։ 85–րդ րոպեին Կարլոս Էսպին կամային հաղթանակ պարգևեց Ժոզե Մոուրինյուի թիմին։

Այս հանդիպումից հետո մադրիդյան թիմը 33 միավորով երկրորդն է աղյուսակում․ «Բարսելոնան» ունի նույնքան միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով առաջինն է և այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել։ «Սելտան» 13 միավոր ունի և 13–րդն է։

Latest

«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանել
Որոշ երթուղիներում ժամը 22։30-ից տեղի կունենան ուղեգծերի փոփոխություններ
18-ամյա երիտասարդը դանակահարել է քրոջը՝ նրա լուսանկարների պատճառով
Շտապ անհրաժեշտ է վիրահատություն․ Ռաֆայել Երանոսյանը տեսանյութ է հրապարակել
Առյուծին բռնելու գործողություն է կազմակերպվել
Լանջիկի հատվածը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
65 կգ-ից ավելի քաշով ընձառյուծին թույլ են տվել հրաժեշտ տալ դիետային
Տղամարդը գնդակահարել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնшսպան եղել
Սերիա Ա․ «Յուվենտուս»-ը հաղթել է «Վենեցիա»-ին