Դերասան Ռաֆայել Երանոսյանը տեսանյութ է հրապարակել՝ դիմելով հետևորդներին և խնդրելով աջակցել 44-օրյա պատերազմի մասնակից Արմանին , որը կրկին արտերկրում բուժում կարիք ունի։
«Հետևներ, մի րոպե, մի տեղ, ուզում ենք ձեզ փոխանցել. Ինչպես գիտեք, ամիսներ առաջ մենք մեր Արմանին, ով 44-օրյա պատերազմի մասնակից է, ձեր շնորհիվ արեցինք արտերկիր՝ բուժօգնություն։ Նա բարեհաջող վերադարձավ՝ բուժված։
Բայց այնպես ստացվեց, որ այն ոտքը, որը վիրահատել էր, կրկին բարդություններ են առաջացրել, և այժմ կրկին անհրաժեշտ է մեր բոլորի աջակցությունը։
Շատ շնորհակալ կլինենք, եթե այս ուղերձը փոխանցեք մեկդ մյուսին։ Համոզված ենք, որ կրկին կգտնվեն բարի մարդիկ, և մեր Արմանը կրկին կմեկնի արտերկիր, կբուժվի, կապաքինվի ու կվերադառնա։
Հավատացեք՝ տան գումար չենք ուզում, տան վարձի գումար չենք ուզում, ուտելու փող չենք ուզում։ Ուզում ենք օգնել նրա առողջությանը։ Արման գնա, վերադառնա, լավ դիմավորի իր առաջնեկին։ Արմանը շուտով հայր է դառնալու։
Այնպես որ, եկեք միահամուռ ուժերով մեկս մյուսին փոխանցենք այս տեսաուղերձը։ Համոզված եմ՝ կգտնվեն բարի մարդիկ, մեր Արմանը կմեկնի, կապաքինվի, կվերադառնա ու առողջ կդիմավորի իր առաջնեկին։
Լավ եղեք, Աստված պահապան բոլորիս» ։
https://www.facebook.com/share/r/19sYaKx1i5/?mibextid=wwXIfr
