Վլադիվոստոկի դպրոցներում կուսուցանվի «Վագրագիտություն» առարկան

Վլադիվոստոկի ութ հանրակրթական դպրոցներ ուսումնական ծրագրում ներառել են «Ամուրյան վագր» կենտրոնի մշակած «Վագրագիտություն» դասընթացը, հայտնում է «Коммерсантъ»-ը։

Առարկան նախատեսված է հինգերորդ դասարանների աշակերտների համար և նրանց ծանոթացնում է ամուրյան վագրին՝ կենսաբանության, պատմության, աշխարհագրության և այլ գիտությունների ուսումնասիրության միջոցով։

Դասերն արդեն սկսվել են թիվ 32 դպրոցում, իսկ մյուս յոթ ուսումնական հաստատությունները նախագծին կմիանան երկրորդ կիսամյակում։

Դասընթացը կոչված է դպրոցականների մեջ ամբողջական պատկերացում ձևավորելու վագրերի կյանքի և շրջակա աշխարհում նրանց տեղի մասին, ինչպես նաև մեծացնելու բնության պահպանության նկատմամբ հետաքրքրությունը։

2026 թվականի ապրիլին նախագիծն ընդգրկվել է Հեռավոր Արևելքի «Մանկավարժական գարուն» VIII փառատոնի ոսկե ֆոնդում։

«Բնության պահպանության հիմքում դաստիարակությունն է»,— ընդգծել է «Ամուրյան վագր» կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Արամիլևը։ Նրա համոզմամբ, էկոլոգիական մշակույթն անհրաժեշտ է սերմանել վաղ տարիքից։

Բացի այդ, Պրիմորիեի երկրամասի դպրոցներում արդեն տեղադրվել է ամուրյան վագրի մասին 30 տեղեկատվական վահանակ։ Մինչև տարեվերջ նախատեսվում է տեղադրել ևս 60-ը։

Latest

65 կգ-ից ավելի քաշով ընձառյուծին թույլ են տվել հրաժեշտ տալ դիետային
Տղամարդը գնդակահարել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնшսպան եղել
Սերիա Ա․ «Յուվենտուս»-ը հաղթել է «Վենեցիա»-ին
Մանկության սիրված մուլտֆիլմերի հեղինակը մահացել է
Նոյեմբերի 24-ին երկնքում կփայլի «Կուղբի Լուսինը». ինչո՞վ է այն առանձնահատուկ
Որքա՞ն կանխիկ գումար կարող եք բերել Հայաստան՝ առանց հայտարարագրելու, և ի՞նչ է սպառնում թույլատրվածից ավելի գումար չհայտարարագրելու դեպքում
Վլադիվոստոկի դպրոցներում կուսուցանվի «Վագրագիտություն» առարկան
Այսօր սպասվում է անձրև. ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի
«Ռեալ»-ը Մադրիդում «Սելտա»-ի նկատմամբ կամային հաղթանակ է տոնել