Արշակունյաց պողոտայում մեքենայից գnղացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել է

Նոյեմբերի 15-ի առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ գիշերը կոտրել են Արշակունյաց պողոտայի իրենց բակում կայանված ավտոմեքենայի ապակիները և գողություն կատարել

Ահազանգով մեկնած Շենգավիթի համայնքային ոստիկանները պարզել են, որ գողացել են մեքենայի մոնիտորը, մեկուկես միլիոն դրամ և այլ իրեր։ Պարզվել է նաև, որ փորձել են բացել նույն բակում կայանված մեկ այլ մեքենայի դռները, վնասել են տարբեր դետալներ։ Այս դեպքում վնասը մոտ 300,000 դրամ էր։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունն ու գույքի վնասումը կատարել է նույն պողոտայի բնակիչ 61-ամյա տղամարդը։ Նոյեմբերի 16-ի երեկոյան նա ձերբակալվել է, տեղափոխվել բաժին, որտեղ էլ խոստովանել է, որ նշված արարքները կատարել է ինքը։

Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Գողոնը մասամբ հայտնաբերվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Latest

65 կգ-ից ավելի քաշով ընձառյուծին թույլ են տվել հրաժեշտ տալ դիետային
Տղամարդը գնդակահարել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնшսպան եղել
Սերիա Ա․ «Յուվենտուս»-ը հաղթել է «Վենեցիա»-ին
Մանկության սիրված մուլտֆիլմերի հեղինակը մահացել է
Նոյեմբերի 24-ին երկնքում կփայլի «Կուղբի Լուսինը». ինչո՞վ է այն առանձնահատուկ
Որքա՞ն կանխիկ գումար կարող եք բերել Հայաստան՝ առանց հայտարարագրելու, և ի՞նչ է սպառնում թույլատրվածից ավելի գումար չհայտարարագրելու դեպքում
Վլադիվոստոկի դպրոցներում կուսուցանվի «Վագրագիտություն» առարկան
Այսօր սպասվում է անձրև. ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի
«Ռեալ»-ը Մադրիդում «Սելտա»-ի նկատմամբ կամային հաղթանակ է տոնել