Լեգենդար Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում։ Տեղեկությունը հայտնում է Ultimate Classic Rock–ը։
Համերգը տեղի կունենա 2027 թվականի սեպտեմբերի 3-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Երևանյան համերգով Փլանթը և նրա Saving Grace նախագիծը կեզրափակեն 2027 թվականի իրենց շրջագայությունը Եվրոպայում և հետխորհրդային երկրներում:
