Աննա Գրիգորյան․ Ադրբեջանցի զինվորը շատ ավելի լավ պայմաններում է պահվում, քան Ռոբերտ Քոչարյանը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանըհայտարարել է, որ ադրբեջանցի զինվորը, որը ներխուժել է Հայաստանի տարածք և կրակել Սյունիքի Շաքի գյուղի բնակչի վրա, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվում է աննախադեպ լավ պայմաններում, մինչդեռ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյաննայնտեղ պահվում է վատ պայմաններում։

«Ինքը պահվում է այդ հայտնի ԱԱԾ «պադվալում»։ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը խայտառակություն է ու պետք է փակվի»,– հայտարարել է Գրիգորյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Ընդդիմադիր պատգամավորը համոզմունք է հայտնել, որ ադրբեջանցի զինծառայողի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ցուցաբերվող տարբեր վերաբերմունքը բնութագրում է գործող իշխանությունների քաղաքական մոտեցումները։ Նրա գնահատմամբ՝ այդ համեմատությունը ցույց է տալիս, թե ինչպես են իշխանությունները վերաբերվում իրենց քաղաքական ընդդիմախոսներին։

«Ադրբեջանցի զինվորը պահվում է աննախադեպ լավ պայմաններում, մինչդեռ կողքը նախագահ Ռոբերտ Քոչարյանն է նստած այնտեղ ու աննախադեպ վատ պայմաններում, և դա է այսօրվա իշխանության դեմքը»,– ասել է պատգամավորը։

Աննա Գրիգորյանը նաև հիշեցրել է, որ Ռոբերտ Քոչարյանը եղել է Արցախի Հանրապետության առաջին նախագահը։

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Գրիգորյանն ընդգծել է՝ երբ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանները լավ են, թող գնա մի ամիս այնտեղ մնա, հայտնում էAysor.am-ը:

«Ընդհանրապես, արժի, որ տիկին Գալյանն իրեն ավելի կոռեկտ պահի, ինքն այս փուլում իշխանության համար կարևոր է որպես Ալիևի Սահմանադրությունը գրող անձ, ոչ մի բան ավել»,- հավելել է Գրիգորյանը։

Latest

Աննա Գրիգորյան․ Ադրբեջանցի զինվորը շատ ավելի լավ պայմաններում է պահվում, քան Ռոբերտ Քոչարյանը
Սուդանի ավազների տակ հայտնաբերել են միջնադարյան Աֆրիկայի ամենամեծ քրիստոնեական տաճարներից մեկը
Թուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել է
Ըստ հսկիչի՝ իմ 13 տարեկան աղջիկն ասել է, որ ինքը 17 տարեկան է. ցավալի է, բայց ևս մեկ կեղծիք ջրից չոր դուրս կգա. «շնորհակալություն» տեսախցիկների բացակայությանը. քաղաքացին շարունակում է ահազանգել
133 մանկապարտեզի տարածքում վերակառուցման աշխատանքների ժամանակ բանվորները հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկորներ
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան մեծ պահանջարկ ունի
Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի և ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՊՆ
«Զվարթնոց» օդանավակայանում Կրասնոյարսկ-Երևան թիվ 111 չվերթի օդանավում հայտնաբերվել է կնոջ մարմին
Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել