«Զվարթնոց» օդանավակայանում Կրասնոյարսկ-Երևան թիվ 111 չվերթի օդանավում հայտնաբերվել է կնոջ մարմին

Նոյեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Այդ օրը ժամը 23:30-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության «ԲԱՐՍ» կայանից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել են, որ օդանավի մեջ քաղաքացի է մահացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Զվարթնոցի բաժնի ծառայողները պարզել են, որ Կրասնոյարսկ-Երևան թիվ 111 չվերթի օդանավի մեջ հանկարծամահ է եղել Լոռու մարզի բնակիչ 84-ամյա Անետա Ս.-ն։

Դեպքի մասին ոստիկանության Զվարթնոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Latest

133 մանկապարտեզի տարածքում վերակառուցման աշխատանքների ժամանակ բանվորները հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկորներ
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան մեծ պահանջարկ ունի
Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի և ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՊՆ
«Զվարթնոց» օդանավակայանում Կրասնոյարսկ-Երևան թիվ 111 չվերթի օդանավում հայտնաբերվել է կնոջ մարմին
Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել
Հին ինկերի սարսափելի ծեսերը. ինչպես էին երեխաներին պատրաստում զոհաբերության
«Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
Այսօր ձեր տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան անչափահաս աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Տիգրան Ավինյանին
«Մահն աչքերիս դեմն էր, տոռմուզները չպահեց»․ բեռնատարի վարորդը՝ Ուշիի ողբերգական վթարի մասին