Ըստ հսկիչի՝ իմ 13 տարեկան աղջիկն ասել է, որ ինքը 17 տարեկան է. ցավալի է, բայց ևս մեկ կեղծիք ջրից չոր դուրս կգա. «շնորհակալություն» տեսախցիկների բացակայությանը. քաղաքացին շարունակում է ահազանգել


Ըստ հսկիչի՝ իմ 13 տարեկան աղջիկն «ասել է, որ ինքը 17 տարեկան է». ցավալի է, բայց ևս մեկ կեղծիք ջրից չոր դուրս կգա. ​«շնորհակալություն» տեսախցիկների բացակայությանը, շարունակում է ահազանգել 13 տարեկան աղջկա մայրը՝ Աննա Ստեփանյանը, ում երեխային երեկ հսկիչը իջեցրել է ավտոբուսից:

«Քանի որ դեպքը լայն հնչեղություն ստացավ, պարտավոր եմ տեղյակ պահել նաև զարգացումների մասին։

Քիչ առաջ երկարատև զրույց ունեցա «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի հետ։

Ուզում եմ հատուկ ընդգծել նրա պատրաստակամությունը՝ միշտ լսելու, կապի մեջ լինելու և կատարվածը հնարավորինս օբյեկտիվ հասկանալու համար։ Ցավոք, պարզվեց, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ, որոհետև, ի բարեբախտություն հսկիչի, ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, ինչից էլ հսկիչ «տիկինը» լիարժեք օգտվել է՝ խեղաթյուրելով ողջ իրականությունը։

Ահա թե ինչպես․ ըստ նրա՝ իմ 13 տարեկան աղջիկն «ասել է, որ ինքը 17 տարեկան է» (դրա համար էլ իբր անձնագիր է պահանջել)։ Իսկ հաջորդ «արտառոց» պնդմամբ՝ երեխային ոչ թե ինքն է իջեցրել, այլ աղջիկս է ասել, թե «ինքն այստեղ է իջնում»։ Եվ սա այն դեպքում, երբ ավտոբուսը գտնվել է «Ռոսիա» կինոթատրոնի կանգառում, իսկ մենք բնակվում ենք Ավանում․․․

​Այստեղ է, որ տրամաբանությունը վերջնականապես ավարտվում է, քանի որ նույն «չիջեցնող» տիկինը երևի մոռացել էր, որ ինձ հետ հեռախոսազրույցում ուղղակիորեն ասել էր, որ ինքն է իջեցրել երեխային՝ քարտը լիցքավորելու համար։

Դե արի ու ապացուցիր, որ ապացուցես․․․ Փաստորեն, ըստ հսկիչի վարկածի, իմ երեխան ո’չ իր տարիքը գիտի, ո’չ տան տեղը, ոչ էլ երևի անունը։ Հավանաբար արդեն պետք է մտածեմ, որ այդ տիկինն ինքն էլ առհասարակ գոյություն չի ունեցել, և երեխայիս երևակայության արդյունքն է եղել․․․

Ցավալի է, բայց ևս մեկ կեղծիք ջրից չոր դուրս կգա։ Եվ դրանում վստահ եմ, որովհետև ունեմ բոլոր օբյեկտիվ պատճառները մտածելու, որ նա նույնիսկ հասարակ դիտողության անգամ չի արժանանա։

​«Շնորհակալություն» տեսախցիկների բացակայությանը»,- գրել է երեխայի մայրը:

Հիշեցնենք, որ «Երևան ավտոբուս» ընկերությունը նշել է, որ դեպքի հետ կապված հանդես կգա հայտարարությամբ՝ 2 կողմերին լսելուց և իրավիճակին ամբողջական ծանոթանալուց հետո:


 

Latest

Աննա Գրիգորյան․ Ադրբեջանցի զինվորը շատ ավելի լավ պայմաններում է պահվում, քան Ռոբերտ Քոչարյանը
Սուդանի ավազների տակ հայտնաբերել են միջնադարյան Աֆրիկայի ամենամեծ քրիստոնեական տաճարներից մեկը
Թուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել է
Ըստ հսկիչի՝ իմ 13 տարեկան աղջիկն ասել է, որ ինքը 17 տարեկան է. ցավալի է, բայց ևս մեկ կեղծիք ջրից չոր դուրս կգա. «շնորհակալություն» տեսախցիկների բացակայությանը. քաղաքացին շարունակում է ահազանգել
133 մանկապարտեզի տարածքում վերակառուցման աշխատանքների ժամանակ բանվորները հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկորներ
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան մեծ պահանջարկ ունի
Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի և ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՊՆ
«Զվարթնոց» օդանավակայանում Կրասնոյարսկ-Երևան թիվ 111 չվերթի օդանավում հայտնաբերվել է կնոջ մարմին
Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել