Թուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել է

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, հասարակական գործիչ, ռեփեր և պրոդյուսեր Դավիթ Աղաջանյանը (NAY 374) իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտից։

Տեսանյութում նա նշում է, որ մարզադաշտ այցելության ժամանակ աշխատակիցների շրջանում հանկարծակի նկատել է ազգությամբ թուրք մասնագետների։

Թեմայի առնչությամբ Armsport.am-ը կապ է հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդակցության բաժնի հետ՝ խնդրելով պարզաբանել իրավիճակը։

Ֆեդերացիայից հայտնել են, որ նշված անձինք ներգրավված են ՈւԵՖԱ-ի հեռարձակման անձնակազմում.

«Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների նկարահանման բացառիկ իրավունքը տասնյակ տարիներ պատկանում է ՈւԵՖԱ-ին։ Խաղերի նկարահանումն իրականացնում է անմիջապես ՈւԵՖԱ-ի խումբը, որի կազմում արդեն երկար տարիներ ընդգրկված են նաև ազգությամբ թուրք աշխատակիցներ»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Հայաստանի ազգային հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում կհյուրընկալի Կիպրոսի ընտրանուն։

Թուրքերի մասնակցությամբ տեսանյութը դիտեքայստեղ

Latest

«Սրիկա՛, գո՛ղ և ստախո՛ս. պատասխան ես տալու». Մհեր Արմենիան՝ Վրեժ Կիրակոսյանին։
Բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կարելի է ասել, որ մենք հիմա եղբայրներ ենք». թուրք լրագրողի և Փաշինյանի զրույցը
«Ես աչք էի փակում ամեն ինչի վրա՝ հանուն երեխաների». Քիմ Քարդաշյան
Prada-ի մեկդարյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere»-ը
Կլիմայական փոփոխություններն արագանում են․ գրանցվել են ռեկորդային ցուցանիշներ
Կոնգոյում էբոլա վիրուսը բռնկումից վեց ամիս անց շարունակում է վերահսկողությունից դուրս մնալ
Էջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը
Փաշինյանի թեյն ու բանանը ստվերել են COP31-ի բուն ընթացքը. թուրքական մամուլ