Սառնարանը՝ ջարդուփշուր, հեռուստացույցը՝ միացրած, արջը՝ բազմոցին քնած

Ռուսաստանի Տոմսկի մարզի հյուսիսում գտնվող Նեգոտկա ավանում արջը ներխուժել է բնակելի տուն, ջարդել սառնարանը, կերել այնտեղ եղած սնունդն ու քնել բազմոցին։ Միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթվա վերջին։ Այդ պահին տանտիրուհին տանը չի եղել։

Ինչպես նշվում է, արջը ներս է մտել՝ կոտրելով պատուհանը, այնուհետև տակնուվրա արել տան իրերը։ Սնունդ փնտրելիս գիշատիչը ճանկերով ու ատամներով ջարդել է սառնարանը, որտեղ, հավանաբար, միս և ձու են եղել։ Նա նաև վնասել է սեղանն ու պահարանի մի մասը, իսկ պատերից հանել նկարները։ Տան իրարանցման ընթացքում նույնիսկ հեռուստացույցն է միացել։

Կուշտ ուտելուց հետո արջը պառկել է բազմոցին և քնել։ Առավոտյան, երբ տանտիրուհու հարազատները եկել են վառարանը վառելու և կատուներին կերակրելու, լսել են խռմփոցի ձայն։ Ներս մտնելով՝ նրանք հայտնաբերել են բազմոցին քնած արջին։

Latest

Իգդիրի առևտրականները սպասում են հայ գնորդներին․ ցանկանում են սահմանի բացումը
Ուշիի ողբերգական վթարից մահացածներից երեքը ամուսիններ էին և իրենց 18–ամյա որդին
Սառնարանը՝ ջարդուփշուր, հեռուստացույցը՝ միացրած, արջը՝ բազմոցին քնած
Երևանում «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա մահացել է
Խուզարկություններ՝ Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում
Ուշիի ոլորաններում ողբերգական վթարից մահացածներից երկուսը երիտասարդ ամուսիններ էին
Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ուշիի ոլորաններում․ բախվել են 4 տրանսպորտային միջոց, կա 8 զոհ և 3 վիրավոր
«Լուծում չենք գտել». Արսեն Թորոսյանը խոսել է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի զnհերի ընտանիքներին կարգավիճակ տալու մասին
«Երեխաներին ժամերով չի վնասել»․ ՔԿ նախագահը՝ ադրբեջանցու գործողությունների մասին