Երևանում «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:25-ի սահմաններում 64-ամյա Գեղամ Հ.-ն, իր վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայով Գևորգ Չաուշի փողոցում՝ «Տիտան» սուպերմարկետի հարևանությամբ հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 72-ամյա Գուրգեն Կ.-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 103 շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝  ժողովրդին հայտնի Բլեյանի դպրոցի հաշվեկշռում։

Latest

Ուշիի ողբերգական վթարից մահացածներից երեքը ամուսիններ էին և իրենց 18–ամյա որդին
Սառնարանը՝ ջարդուփշուր, հեռուստացույցը՝ միացրած, արջը՝ բազմոցին քնած
Երևանում «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա մահացել է
Խուզարկություններ՝ Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում
Ուշիի ոլորաններում ողբերգական վթարից մահացածներից երկուսը երիտասարդ ամուսիններ էին
Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ուշիի ոլորաններում․ բախվել են 4 տրանսպորտային միջոց, կա 8 զոհ և 3 վիրավոր
«Լուծում չենք գտել». Արսեն Թորոսյանը խոսել է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի զnհերի ընտանիքներին կարգավիճակ տալու մասին
«Երեխաներին ժամերով չի վնասել»․ ՔԿ նախագահը՝ ադրբեջանցու գործողությունների մասին
Ջոնի Դեփը յոթ տարվա դադարից հետո վերադառնում է հոլիվուդյան մեծ կինոարտադրություն՝ Էբենեզեր Սքրուջի կերպարում անճանաչելի դառնալով