Ջոնի Դեփը յոթ տարվա դադարից հետո վերադառնում է հոլիվուդյան խոշորկինոնախագծեր՝ «Էբենեզեր» ֆիլմում հանդես գալով այնպիսի կերպարով, որում նրանգրեթե անհնար է ճանաչել, գրում է PEOPLE-ը։
63-ամյա դերասանը մարմնավորում է ՉարլզԴիքենսի «Սուրբծննդյան երգը» ստեղծագործության լեգենդար հերոսին՝ մռայլու ժլատ Էբենեզեր Սքրուջին։Վերջինիսայցելում են անցյալի, ներկայի և ապագայի երեք ուրվականները՝ ցույց տալու, թեինչպես են նրա ատելությունն ուդաժանությունն ազդել և դեռ կարող են ազդելինչպեսիր, այնպես էլ շրջապատի մարդկանցկյանքի վրա։
«Էբենեզերի կերպարը մի տեսականսպասելիորեն հայտնվեց իմ կյանքում»,- նոյեմբերի 1-ին Նյու Յորքում կայացած ֆիլմիցուցադրության ժամանակ PEOPLE-ինպատմելէ Դեփը։ «Դա նման է այն առաջին պահին, երբհագնում ես կերպարիհագուստը և զգում, որայն, ինչպես ցանկացած կերպարի դեպքում, դառնում էյուրատեսակ զրահ»։
Նա շարունակել է. «Այո՛, Էբենեզերի դեպքումխոսքը պարզապես մի մարդու մասին չէ, որին քիրոպրակտիկի օգնություն է հարկավոր։ Սամի մարդ է, որը փորձում էանտեսանելիդառնալ աշխարհի համար»։
Խոսելով կերպարի մեջ մտնելու գործընթացիմասին՝ Դեփը նշել է, որ իր գլխավորնպատակն էր հասկանալ, թե ինչու է Սքրուջը դարձելայդպիսին։
«Ինձ համար ամենակարևորը կերպարիէությունը հասկանալն էր։ Որտեղի՞ցսկսել։Ինչպե՞ս գտնել կերպարի աշխարհըմտնելու ճանապարհը, նրահամարկենսագրություն ուպատճառաբանություն ստեղծել, հասկանալ, թեինչու է նա դարձելայդքան սարսափելի ժլատ ևայդքան տհաճ մարդ։ Ինձ ավելի շատհետաքրքրում էրպարզել, թե ինչու է նաայդպիսին դարձել»,-ասել է դերասանը։
Ավելի վաղ, երբ հուլիսին Դեփն անակնկալկերպով հայտնվել էր Սան Դիեգոյի Comic-Con փառատոնում՝ ներկայանալով Սքրուջիկերպարով, աղբյուրը PEOPLE-ին հայտնելէր, որայս նախագիծը դերասանի համար «կյանքումմեկ անգամ պատահողհնարավորություն» է։
«Նա մեծ ոգևորությամբ է նկարահանվում«Էբենեզեր» ֆիլմում։ Սա նրահամարառանձնահատուկ նախագիծ է»,- հավելել էր աղբյուրը։
«Օսկարի» հավակնորդ դերասանը հեռացել էրհոլիվուդյան խոշորկինոնախագծերից՝նախկին կնոջ՝ Էմբեր Հերդիհետ լայնորեն լուսաբանված դատականվեճերի ֆոնին։Նրանց վեցշաբաթյա հեռարձակվող զրպարտության գործովդատավարություննավարտվել է 2022 թվականի հունիսին։ Երդվյալ ատենակալներըՀերդին մեղավոր ենճանաչել զրպարտությանբոլոր երեք դրվագներով, որոնք առնչվում էին2018 թվականին նրա հրապարակածհոդվածին։ Միևնույն ժամանակ, երդվյալ ատենակալները Դեփին նույնպես մեղավոր ենճանաչել Հերդի հակընդդեմհայցովներկայացված զրպարտության մեկդրվագով։
Դատավճռի դեմ բողոքարկում նախաձեռնելուցհետո նախկին ամուսինները 2022 թվականի դեկտեմբերին, այնուամենայնիվ, համաձայնության են եկել ևկարգավորելդատական վեճը։
