Ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանները կանխել են հնարավոր հաշվեհարդարը

Սեպտեմբերի 24-ին հերթական խուլիգանությունն է տեղի ունեցել Երևանում, իսկ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնի ծառայողներն էլ օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխել են վրեժխնդրությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 23։30-ի սահմաններում ոստիկանության Դավիթաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եղվարդի խճուղում գործող «Ադորա» ռեստորանային համալիրում մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունենում։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, և նշված ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծննդյան միջոցառման արարողության ընթացքում Երևանի բնակիչ 32-ամյա Վրեժ Կ․-ն, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ծննդյան արարողության մասնակիցների նկատմամբ, վիճաբանել է Երևանի բնակիչներ 39-ամյա Գարիկ Ա․-ի, 42-ամյա Էդգար Ա․-ի (ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինները եղբայրներ են), Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Արեգ Ա․-ի, Երևանի բնակիչներ 36-ամյա Գառնիկ Պ․-ի, 35-ամյա Գոռ Պ․-ի (ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինները ազգականներ են) և 29-ամյա Էդիկ Պ․-ի հետ, որի ընթացքում Վրեժ Կ․-ի կողմից միջոցառման մասնակից անձանց հասցեին հայհոյանքներ են հնչեցվել։ Բացի այդ, նա բացահայտ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել մասնակիցների հանդեպ՝ խափանելով այն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բոլոր մասնակիցները ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողների կողմից տեղափոխվել են ոստիկանության Դավիթաշենի բաժին։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ Վրեժ Կ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով «խուլիգանություն» հատկանիշներով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե Դավիթաշենի համայնքային ոստիկանները օպերատիվ չգործեին, ապա Վրեժ Կ․-ն հնարավոր է մասնակիցների կողմից հաշվեհարդարի ենթարկվեր։

Latest

«Էլիզը վաղուց անկախ պետություն է»․ Արամ Մելիքյանը՝ Էլիզի հետ խզված կապի և ընտանեկան հարաբերությունների մասին
Սենսացիոն բացահայտո՞ւմ․ Michelin-ի հեղինակավոր ուղեցույցը սկանդալի կենտրոնում է՝ արհեստական բանականության պատճառով
Սյունիքից Տավուշ՝ Հայաստանի բնությունն ու մարդկանց կյանքը՝ ԵՄ առաքելության ֆոտոցուցահանդեսի լուսանկարներում
Ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանները կանխել են հնարավոր հաշվեհարդարը
Լիանա Հարությունյանի վերջին լուսանկարը՝ «Տար դեպի վեր…»․ ի՞նչ է բացահայտվել նրա մահվան մասին
Լողավազաններ, սպա ու գաղտնի ելքեր․ ինչով են զինվում աշխարհի ամենահարուստները՝ աղետի դեպքում
Չափահասության շեմը նոր հատած երիտասարդն ամուսնացել է 96-ամյա կնոջ հետ․ տարիքային տարբերությունը՝ 78 տարի
«Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան նամակներ ուղարկել․ հայ գերիները զրկված են հարազատների հետ կապից
«Առաջիկայում պատմական փոփոխությունների կհասնենք». Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղությունից հետո․