Սյունիքից Տավուշ՝ Հայաստանի բնությունն ու մարդկանց կյանքը՝ ԵՄ առաքելության ֆոտոցուցահանդեսի լուսանկարներում

Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը (EUMA) ներկայացրել է լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված խաղաղության, անվտանգության, կենսաբազմազանության պահպանման և տեղի բնակչության բարեկեցության փոխկապակցվածությանը։ Ցուցադրությունում ներառված է ավելի քան 40 լուսանկար, որոնք արվել են Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում ամենօրյա պարեկության և տեղական համայնքներ այցելությունների ընթացքում։

Ինչպես նշվում է առաքելության հաղորդագրության մեջ, լուսանկարները ցույց են տալիս, թե որքան սերտորեն են փոխկապակցված խաղաղ միջավայրը, շրջակա միջավայրի վիճակը և տեղական համայնքների կայունությունը։ Լուսանկարներում պատկերված են Հայաստանի բնությունը, գյուղական կյանքը և այն զբաղմունքները, որոնցից կախված է բնակիչների բարեկեցությունը, այդ թվում՝ մեղվաբուծությունն ու վայրի բույսերի հավաքը։

EUMA-ում ընդգծել են, որ մարդկանց անվտանգությունն ու բարեկեցությունը կախված են հողից, բնական ռեսուրսներից և առողջ էկոհամակարգերից։ Միևնույն ժամանակ, խաղաղությունն ու կայունությունը ստեղծում են այն պայմանները, որոնցում համայնքները կարող են զարգանալ, իսկ մարդիկ՝ պահպանել իրենց ապրուստի միջոցները, առողջությունն ու արժանապատվությունը։

Առաքելությունում նաև նշել են կենսաբազմազանության պահպանության և խաղաղ կյանքի փոխկապակցվածությունը․ կայունությունը նպաստում է բնական էկոհամակարգերի արդյունավետ կառավարմանն ու պաշտպանությանը, իսկ հարուստ կենսաբազմազանությունն, իր հերթին, օգնում է ձևավորել անվտանգ և կայուն հասարակական զարգացման պայմաններ։

Ֆոտոցուցահանդեսը կոչված է ուշադրություն հրավիրելու այն բանի վրա, թե ինչպես են բնության պահպանությունն ու տեղական համայնքների աջակցությունը կապված Հայաստանում խաղաղության և անվտանգության ապահովման հետ։

Latest

«Էլիզը վաղուց անկախ պետություն է»․ Արամ Մելիքյանը՝ Էլիզի հետ խզված կապի և ընտանեկան հարաբերությունների մասին
Սենսացիոն բացահայտո՞ւմ․ Michelin-ի հեղինակավոր ուղեցույցը սկանդալի կենտրոնում է՝ արհեստական բանականության պատճառով
Սյունիքից Տավուշ՝ Հայաստանի բնությունն ու մարդկանց կյանքը՝ ԵՄ առաքելության ֆոտոցուցահանդեսի լուսանկարներում
Ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանները կանխել են հնարավոր հաշվեհարդարը
Լիանա Հարությունյանի վերջին լուսանկարը՝ «Տար դեպի վեր…»․ ի՞նչ է բացահայտվել նրա մահվան մասին
Լողավազաններ, սպա ու գաղտնի ելքեր․ ինչով են զինվում աշխարհի ամենահարուստները՝ աղետի դեպքում
Չափահասության շեմը նոր հատած երիտասարդն ամուսնացել է 96-ամյա կնոջ հետ․ տարիքային տարբերությունը՝ 78 տարի
«Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան նամակներ ուղարկել․ հայ գերիները զրկված են հարազատների հետ կապից
«Առաջիկայում պատմական փոփոխությունների կհասնենք». Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղությունից հետո․