Մեքսիկայում 96-ամյա կինը ամուսնացել է 18-ամյա երիտասարդի հետ՝ գրանցելով 78 տարվա տարիքային տարբերություն։ Սա, ըստ երկրի ամուսնությունների վիճակագրության, 2025 թվականին Մեքսիկայում գրանցված ամենամեծ տարիքային տարբերությամբ ամուսնությունն է։
Արարողությունը տեղի է ունեցել երկրի հարավ-արևելքում՝ Յուկատան թերակղզու Քինտանա Ռոո նահանգում։ Ամուսնության մասին տեղեկությունը ներառվել է Մեքսիկայի վիճակագրության և աշխարհագրության ազգային ինստիտուտի տվյալներում։ Սակայն պաշտոնական փաստաթղթերի բնույթով պայմանավորված՝ զույգի մասին այլ մանրամասներ չեն հրապարակվել։
Նույն թվականին Մեքսիկայում գրանցվել են նաև տարիքային մեծ տարբերությամբ այլ ամուսնություններ։ Մորելիա քաղաքում 96-ամյա կինը ամուսնացել է 19-ամյա տղամարդու հետ, իսկ Տամաուլիպաս նահանգի Սիկոտենկատլ քաղաքում 90-ամյա տղամարդն ամուսնացել է 18-ամյա կնոջ հետ։
