Կարևոր եմ համարում, որ COP17 համաժողովը Երևանը հյուրընկալում է Ադրբեջանի հետ ավելի քան 30-ամյա հակամարտության ավարտից հետո, ասել է Փաշինյանը՝ «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով կազմակերպված քննարկման ընթացքում
«Ունենք շատ դրական երկխոսություն և եմ, որ առաջիկայում այստեղ էլ պատմական փոփոխությունների կհասնենք: Ջրային ռեսուրսների կառավարման հարցում համագործակցության փորձ ունեն Հայաստանն ու Թուրքիան: Հարևանների համար շրջակա միջավայրի խնդիրներն ընդհանուր են»,- ասել է նա՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին:
