«Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան նամակներ ուղարկել․ հայ գերիները զրկված են հարազատների հետ կապից

Բաքվում պահվող հայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից, ինչը կրկին հանցագործներին ներհատուկ երաշխիք է փակ հաստատություններում պահվելու պարագայում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին, «Ազատություն, արդարություն և վերահամարկում» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Ինչպես գիտեք, տիկին Զոնաբենդը նախաձեռնություն էր սկսել, որտեղ գերիներին նամակ ուղարկելու մտադրություն ունեցող անձինք կարող էին որոշակի հասցեներով ուղարկել այդ նամակները, դրանք հավաքագրվել են, ուղարկվել են Հայաստանի կառավարությանը, կառավարական ճանապարհով Ադրբեջանում պահվող մեր գերիներին հասցնելու նպատակով, քանի որ ընտանիքները, հարազատները, ընկերները զրկված են ուղիղ այդ քրեակատարողական հիմնարկ կամ ՄԻՊ–ի միջոցով նամակ ուղարկելու հնարավորությունից։

Այստեղ կրկին ունեցանք հակասական տեղեկատվություն, կառավարությունը նշեց, որ կարող են «Հայփոստի» միջոցով նամակներն ուղիղ հասցեագրել Ադրբեջանին։ Նշեմ, որ մենք բազմաթիվ տարիներ միշտ նման փորձարկումներն արել ենք և ներկայումս էլ անում ենք, ունենք ապացույցներ, որ «Հայփոստը» հրաժարվում է ցանկացած նամակ ուղարկել, որը կապված է Հայաստանից դեպի Ադրբեջան կոմունիկացիայի հետ։ Նաև եղավ ՀայՓոստի պաշտոնական պարզաբանումը։

Սրանք ապացույցներ են, որոնք վկայում են, որ նամակագրության ազատությունը ևս սահմանափակված է և կա բացառիկ բնույթի մեկուսացվածություն»,–ասաց նա։

Անդրադառնալով հայ գերիների փաստաբաններին, Սիրանուշ Սահակյանը նկատեց, որ դրանք բացառապես ադրբեջանցի փաստաբաններ են. «Կրկին նորարարական մոտեցումներ ենք տեսնում, Ռուբեն Վարդանյանի ադրբեջանցի հանրային պաշտպանին վերջին մի քանի անգամները զրկել են մուտք գործելու հնարավորությունից։ Փաստորեն, Ադրբեջանի պետության կողմից ֆինանսավորվող պետության կողմից նշանակված փաստաբանները ևս չեն կարողանում մուտք գործել և ներպետական ընթացակարգերի տրամաբանությամբ որոշակի իրավաբանական աջակցություն ցուցաբերել»։

Նա տեղեկացրեց, որ Ռուբեն Վարդանյանը դատական ակտը չի բողոքարկել, Ադրբեջանի օրենսդրության իմաստով այն վերջնական է, ուժ է ստացել։ «15–ի գործով ներկայացվել է բողոք Գերագույն դատարանին, բողոքը ներկայացնելիս կրկին հանրային պաշտպանները չեն ունեցել վերաքննիչ ատյանի դատական ակտը։ Մենք կոմունիկացիա ենք վարել հանրային պաշտպանների հետ և ունենք գրավոր հաստատում, որ բողոքները վերացական են ներկայացվել փաղվածքների հիման վրա, որովհետև Ադրբեջանի իշխանությունները դատական ակտերը չեն տրամադրել իրենց կողմից, իսկ նշանակված հանրային պաշտպաններին։ Հասկանալի է, որ առանց դատավճռի հնարավոր չէ արդյունավետ բողոք իրականացնել, բայց զրկված լինելով այն ստանալու հնարավորությունից, ձևական բողոքարկում է եղել։ Մենք որևէ ակնկալիքներ չունենք»,–ասաց նա։

Latest

Լողավազաններ, սպա ու գաղտնի ելքեր․ ինչով են զինվում աշխարհի ամենահարուստները՝ աղետի դեպքում
Չափահասության շեմը նոր հատած երիտասարդն ամուսնացել է 96-ամյա կնոջ հետ․ տարիքային տարբերությունը՝ 78 տարի
«Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան նամակներ ուղարկել․ հայ գերիները զրկված են հարազատների հետ կապից
«Առաջիկայում պատմական փոփոխությունների կհասնենք». Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղությունից հետո․
Ի՞նչ է ասել Սիմոնյանը Ալիևին, որ արժանացել է «լավ, բարի» պատասխանին
Թունավոր օձեր՝ շամպունի տարաների մեջ․ ինչ են հայտնաբերել մաքսավորները տղամարդու ճամպրուկում
700 զույգի երջանկությունը՝ մեկ օրում․ 18 տարի առաջ Արցախը պատմություն կերտեց
Ողբերգություն Նոր Գեղիում․ ընկերոջ արձակած կրակոցը խլել է 16-ամյա տղայի կյանքը
Արագածոտնում 7 տղա ամիսներ շարունակ շանտաժի են ենթարկել 13-ամյա աղջկան՝ սեռական բնույթի գործողություններ կատարելով նրա նկատմամբ