Թունավոր օձեր՝ շամպունի տարաների մեջ․ ինչ են հայտնաբերել մաքսավորները տղամարդու ճամպրուկում

Գերմանիայի Քյոլն-Բոնն օդանավակայանում մաքսային ծառայողները կանգնեցրել են 45-ամյա մեքսիկացու, որը փորձել է երկիր տեղափոխել ավելի քան 90 սողուն՝ այդ թվում թունավոր օձեր և մողեսներ։ Մաքսային ծառայության տվյալներով՝ տղամարդը, որը Մեքսիկայում հրշեջ է աշխատում, օդանավակայանի՝ հայտարարագրման ենթակա ապրանքներ չունեցող ուղևորների համար նախատեսված ելքով անցնելիս կասկածելիորեն նյարդային է եղել։

Ծառայողները թմրանյութերի թեստ են անցկացրել, որի արդյունքը դրական է եղել կոկաինի առկայության համար։ Թեև ճամպրուկում թմրանյութեր չեն հայտնաբերվել, ստուգման ընթացքում հայտնաբերվել են օձեր և մողեսներ, այդ թվում՝ իգուանաներ։ Կենդանիները թաքցված են եղել շամպունի և կրեմի տարաների, պլաստիկե ամանների ու գուլպաների մեջ։

Անունը չհրապարակված տղամարդը ծառայողներին հայտնել է, որ կենդանիները տեղափոխում էր բրազիլացի ծանոթներից մեկի խնդրանքով։

Նրան թույլ չեն տվել մուտք գործել Գերմանիա և վերադարձրել են Ստամբուլ։ Փրկված կենդանիներին խնամում են Գերմանիայի օձերի ֆերմաներից մեկում։ Մաքսային ծառայության ներկայացուցչի տվյալներով՝ նախորդ տարի Գերմանիայում առգրավվել է ավելի քան 56 600 պաշտպանվող կենդանի, բույս կամ դրանցից պատրաստված արտադրանք՝ ընդհանուր առմամբ արձանագրված ավելի քան 1300 դեպքի շրջանակում։

Latest

Լողավազաններ, սպա ու գաղտնի ելքեր․ ինչով են զինվում աշխարհի ամենահարուստները՝ աղետի դեպքում
Չափահասության շեմը նոր հատած երիտասարդն ամուսնացել է 96-ամյա կնոջ հետ․ տարիքային տարբերությունը՝ 78 տարի
«Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան նամակներ ուղարկել․ հայ գերիները զրկված են հարազատների հետ կապից
«Առաջիկայում պատմական փոփոխությունների կհասնենք». Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղությունից հետո․
Ի՞նչ է ասել Սիմոնյանը Ալիևին, որ արժանացել է «լավ, բարի» պատասխանին
Թունավոր օձեր՝ շամպունի տարաների մեջ․ ինչ են հայտնաբերել մաքսավորները տղամարդու ճամպրուկում
700 զույգի երջանկությունը՝ մեկ օրում․ 18 տարի առաջ Արցախը պատմություն կերտեց
Ողբերգություն Նոր Գեղիում․ ընկերոջ արձակած կրակոցը խլել է 16-ամյա տղայի կյանքը
Արագածոտնում 7 տղա ամիսներ շարունակ շանտաժի են ենթարկել 13-ամյա աղջկան՝ սեռական բնույթի գործողություններ կատարելով նրա նկատմամբ