Գոռ Հակոբյանը այսօր նոր հրապարակում է արել՝ կիսվելով որդու՝ Ֆելիքսի հետ հոլովակով։ Նա հայտնել է, որ արդեն սկսել են երեխայի բուժման երրորդ կուրսը։
Սակայն դերասանը խոսել է նաև մի կարևոր ու իրեն անհանգստացնող թեմայի մասին։ Նրա խոսքով՝ որոշ կայքեր վերցնում են իրենց հին լուսանկարները և ներկայացնում որպես նոր՝ փորձելով շահարկել իրավիճակը։
Գոռը նշել է, որ նույնիսկ 3 տարվա վաղեմություն ունեցող լուսանկար է տարածվել, որն արվել է Գյումրու Ամենափրկիչ եկեղեցում, սակայն ներկայացվել է այնպես, իբր իրենք արտերկրում են հանգստանալու նպատակով։
Դերասանը նաև անդրադարձել է այն մեկնաբանություններին, որտեղ որոշ օգտատերեր, չիմանալով իրականությունը, մեղադրում են ընտանիքին՝ իբր նրանք Գերմանիա են մեկնել ոչ թե երեխայի բուժման, այլ հանգստի նպատակով։
Նրա խոսքով՝ նման խոսակցությունները ցավալի են և անընդունելի, հատկապես այն պայմաններում, երբ ընտանիքը բարդ փուլ է անցնում։
