StarNews-ը գրում է․ Աննա Աբաջյանի հոգեհանգստի արարողության ընթացքում նրա ծանոթներից մեկը պատմել է վերջին շրջանի մասին՝ ներկայացնելով որոշ մանրամասներ։
Նրա խոսքով՝ Աննան վերջին շրջանում իրեն լավ չէր զգում, հազվադեպ էր դուրս գալիս տնից և ավելի փակ էր դարձել։ Մտերիմների փոխանցմամբ՝ նա հաճախ էր մտահոգված և խորապես ապրում էր որդու՝ Ռոբերտ Աբաջյանի կորուստը։
Թեև տարիներ են անցել, սակայն նրա ցավը չի մեղմացել։ Մտերիմների կարծիքով՝ որդու կորուստը այնքան խոր հետք էր թողել նրա հոգում, որ հնարավոր է հենց այդ ծանր ապրումներն էլ ազդեցություն են ունեցել նրա առողջության վրա։
