StarNews-ը գրում է․ Մելիքյան ընտանիքը, որը մշտապես ակտիվ է սոցիալական հարթակներում, հաճախ հայտնվում է հանրային ուշադրության կենտրոնում՝ դառնալով քննարկումների թեմա։ Վերջին շրջանում լուրեր էին շրջանառվում, որ քույրերի՝ Էլիզի և Ստելլայի միջև հարաբերությունները այնքան էլ հարթ չեն։
Չնայած դրան՝ Էլիզը երբեմն իր հրապարակումներում նշում էր քրոջը՝ ակնարկելով, որ կապը ամբողջությամբ խզված չէ։ Իսկ այսօր նրա նոր հրապարակումը կարծես հստակ պատասխան տվեց բոլոր խոսակցություններին։
Հրապարակված լուսանկարում երևում է, որ քույրերը միասին են, և ամեն ինչ խոսում է նրանց միջև ջերմ մթնոլորտի մասին։ Ավելի ուշագրավ է լուսանկարին կից գրառումը, որտեղ Էլիզը գրել է․ «Ուտեմ քեզ»՝ ընդգծելով իր քնքուշ վերաբերմունքը քրոջ նկատմամբ։
Թեև նրանք դեռևս չեն մեկնաբանել իրենց հարաբերությունների մասին շրջանառվող լուրերը, այս հրապարակումը շատերի համար արդեն իսկ հստակ ազդակ է, որ քույրերի միջև լարվածությունը, հավանաբար, անցյալում է մնացել։

