Ի՞նչ են արել Ադրբեջանում հայ պատանդների հետ

Ադրբեջանը պետք է նշվի որպես «Հատուկ մտահոգության երկիր»կրոնական ազատության շարունակական, կոպիտ և լուրջ խախտումների պատճառով»։ Այս մասին նշված է  ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի պատրաստած զեկույցում։
Զեկույցի հեղինակները նշում են, Ադրբեջանն արտաքուստ պնդում է, որ «աջակցում է կրոնական ազատությանը, սակայն ներքուստ անում է հակառակը: Այն տանջում է իր քաղաքացիներին, վերահսկում կրոնական գործունեությունը, վտարում անկախ լրատվամիջոցներին և «Կարմիր խաչին» և ոչնչացնում կրոնական ժառանգության հուշարձանները։

«Իրենց հավատքի համար բանտարկված շիա կրոնական գործիչները ենթարկվել են ծեծի, բռնաբարության սպառնալիքների և սարսափելի պայմաններում կալանքի: Լեռնային Ղարաբաղից մոտ երկու տասնյակ հայ քրիստոնյա բանտարկյալներ, որոնք դատվել են փակ դռների հետևում՝ առանց համապատասխան իրավաբանական խորհրդատվության, ենթարկվել են ծեծի, հոգեբանական բռնության, բժշկական օգնության և պատշաճ սննդի հասանելիության բացակայության, Աստվածաշնչի տրամադրման մերժման և խաչի դաջվածքների այրման միջոցով ջնջման: Ոստիկանությունը պատասխանատվություն չի կրում այս գործողությունների համար»,-ասված է զեկույցում։

Նրանք ընդգծում են՝ Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել կրոնական հուշարձաններն ու եկեղեցիները Լեռնային Ղարաբաղում՝ ջնջելով այդ տարածքում ավելի քան 2000 տարվա քրիստոնեական ներկայությունը: Արբանյակային պատկերները հուլիսի դրությամբ հայտնաբերել են ութ ավերված և ևս 10 վնասված կրոնական վայրեր, այդ թվում՝եկեղեցիներ, գերեզմանատներ։

«Ադրբեջանի վերաբերմունքը կրոնի և իր ժողովրդի նկատմամբ պետք է փոխվի: Եթե Ադրբեջանը ցանկանում է լինել Միացյալ Նահանգների լիիրավ գործընկեր և առաջ մղել ընդհանուր տնտեսական և ռազմավարական նպատակները, ապա պետք է ձեռնարկի իրական քայլեր՝ կրոնական ազատությունն իսկապես ընդունելու համար»,-ասված է զեկույցում։

Latest

Բերդավանում աղմկահարույց դեպքի շուրջ մենք եկել ենք հաշտության․ Լիանա Զուրաբյան.
VIDEO. Նիկոլ Փաշինյանը քամած մածուն է հյուրասիրել 222lava-ին և կնոջը
Ի՞նչ են արել Ադրբեջանում հայ պատանդների հետ
Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ՝ ազգությամբ հայերի, այդ թվում ԱԺ պատգամավորի ներգրավմամբ․ հայտնի են անունները
Պահանջել է 250 000 ԱՄՆ դոլար. Նոր մանրամասներ՝ օրենքով գողեր «Օշականցի Գեւորիկի» եւ «Մանգոյի» գործով
Կգրանցի արդյոք ԿԸՀ-ն Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» կուսակցությունը
Ի՞նչ ցավալի լուր է հայտնել բլոգեր Նինա Տիտանյանը
Սերժ Սարգսյանի եղբորը՝կալանավորելու որոշում
Նոր արեգակնային վտանգ՝ մարտի 14-ից