Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրաստիճան ներկայացուցիչը կիրակի The Jerusalem Post-ին տված հարցազրույցում հերքել է այն տեղեկությունը, թե երկիրը ներգրավված է Իրանում ջրի աղազերծման կայանին հասցված հարվածին։
Ավելի վաղ Ynet պարբերականը հայտնել էր, որ Արաբական Միացյալ Էմիրությունները կիրակի հարվածել են իրանական աղազերծման կայանին, ինչը դարձել է նրանց առաջին պատասխան հարվածը՝ Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հրետակոծությունների դիմաց՝ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ մղվող ռազմական արշավի շրջանակում։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվում են Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։ Իսրայելի և ԱՄՆ հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլահ» շարժումը։ Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողություն սկսելու մասին։
