Մայրը 3 ամսական երեխային կերակրելիս քնել է, հետո նրան հայտնաբերել է մահացած

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն նախաձեռնվել է 2010 թ. հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բնակիչ 3 ամսական երեխայի մահվան փաստով: 2010 թ. հունիսին Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա կինը իր 3 ամսական տղային կերակրելիս քնել է, ապա արթնացել և նկատել է, որ երեխան չի շնչում, մահացել է: Կինն այդ մասին հայտնել է իր 29-ամյա ամուսնուն, ինչից հետո արդեն հաջորդ օրը նրանք երեխային հուղարկավորել են Գեղարքունիքի մարզի Այգուտ բնակավայրի «Ղարաթոլփաղ» կոչվող հատվածում: Իսկ երեխայի մահվան փաստը որևէ տեղ չի արձանագրվել։ Դեպքի մասին տեղեկությունը ստացվել էր ՀՀ Պաշտպանության նախարարության Գեղարքունիքի մարզի զինկոմիսարիատներից մեկից:

Latest

Մայրը 3 ամսական երեխային կերակրելիս քնել է, հետո նրան հայտնաբերել է մահացած
Լուիզան՝Հրանտ Թոխատյանի առողջականի մասին
10 սովորություն, որոնք ունեն միայն հայերը
Դեպի Հայաստան ո՞ր ուղղություններից են չվերթերը չեղարկվել
Մարդասիրական քայլ՝ Աղասի Մանուկյանից
Մարտի 7-ի աստղագուշակը
Ինչ Չնվիրել կանանց Մարտի 8-ին
Անդրեի հուզիչ գրառումը
10 մթերք, որոնք չի կարելի ուտել առավոտյան