Դերասան Աղասի Մանուկյանը աջակցություն է ցուցաբերել երեխային, ով սպասում է գանգոսկրի բարդ վիրահատության։ Երեխայի մայրը հայտնել է, որ փոքրիկը վնասվածք է ստացել ընկնելու հետևանքով՝ գլխուղեղի շրջանում։
Աղասին այցելել է ընտանիքին, անձամբ իր աջակցությունն է հայտնել և բուժման նպատակով փոխանցել ֆինանսական օգնություն։ Բացի այդ, նա փոքրիկին նաև նվերներ է տարել՝ փորձելով ուժ և հավատ ներշնչել այս դժվար փուլում։
Դերասանի այս քայլը մեծ արձագանք է գտել և գնահատանքի խոսքերի է արժանացել։
