Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների և մի շարք երկրների օդային տարածքների փակման հետևանքով շարունակում են չեղարկվել դեպի Երևան և Երևանից իրականացվող մի շարք թռիչքներ։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակից պարզեցինք, որ չեղարկվել են Երևան-Դոհա, Երևան-Աբու Դաբի, Երևան-Շարժա, Երևան-Դուբայ և հակառակ ուղղությամբ չվերթերը։
Մասնավորապես, 2 չվերթ չեղարկվել է Դոհայից (QATAR ավիաընկերություն), 2-ը՝ Ադու Դուբայից (Air Arabia), 1 չվերթ՝ Շարժայից (Air Arabia), 2 չվերթ չեղարկվել և 1-ն էլ ուշացել է Դուբայից (Fly dubai)։
Հիշեցնենք, որ «Flydubai» ավիաընկերությունը մարտի 7-11-ի չվեթները չեղարկել է մասնակի. յուրաքանչյուր օր ծրագրվում է իրականացնել 1 չվերթ:
Մարտի 4-ին, 5-ին և 6-ին ավիաընկերությունը իրականացրել է 4 ուղիղ չվերթ Դուբայ-Երևան- Դուբայ ուղղությամբ՝ Դուբայից Երևան տեղափոխելով ավելի քան 650 ուղևորի։
Թռիչքի տևողությունը մեկ ուղղությամբ կազմել է մոտ 6 ժամ։
