Շքեղ կերպարներ, փայլուն դետալներ, տոնածառի լույսեր և տոնական ժպիտներ․ Ամանորի սպասումը արդեն նաև հայկական շոուբիզնեսում է։ Հայտնիները մեկը մյուսի հետևից հրապարակում են իրենց տոնական ֆոտոշարքերը՝ ստեղծելով իսկական ամանորյա տրամադրություն։
Ոմանք ընտրել են դասական ու էլեգանտ ոճ, մյուսները՝ ավելի համարձակ ու աչքի ընկնող կերպարներ, սակայն բոլորին միավորում է նույն տրամադրությունը՝ տոնական, ջերմ ու լուսավոր։

