«Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը»․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին

Շաբաթներ առաջ դերասանուհի Մարի Պետրոսյանը հանդես եկավ աղմկահարույց հրապարակումներով՝ հայտնելով, որ ամուսնու կողմից բռնության է ենթարկվել։ Ավելի ուշ Մարին նաև խոստովանել էր, որ դրա հետևանքով ծանր հոգեկան ապրումներ է ունեցել, ընդհուպ մինչև՝ ինքնասպանության փորձ։

Մարիի այս բացահայտումը հանրության շրջանում բավականին լայն արձագանք գտավ։ Դեպքին անդրադարձել է նաև բլոգեր Հայկ Մկրտչյանը, ով իր խոսքում, մասնավորապես նշել է․ «Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը»։

Հայկի տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ իր հասցեին հնչող քննադատություններին գրառման տեսքով անդրադարձել է Մարին՝ նշելով․

«Ինձ համար շատ դժվար է կիսվել այս նկարներով։
Բայց նրանք, ովքեր անցել են բռնության միջով ու դեռ փորձում են ապրել, երբեք առիթ չեն տալիս որևէ մեկին՝ դատելու իմ հագուկապը կամ իմ կյանքը։
«Երեկ ծեծված էր, այսօր արդեն պարում է» —
բռնությունն ունի այս տեսքը,
ապրելու ցանկությունն ունի այս տեսքը,
և Աստծուն հավատալը՝ նույնպես։

Հավատացեք։ Մի՛ կոտրվեք։
Եվ երբեք մի դատեք այն մարդուն, որի ճանապարհը դուք չգիտեք»,- գրել էր Մարին։

Latest

Ի՞նչ է մաղթում ՀՀԿ-ն 2026-ին ընդառաջ
«Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը»․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին
«Անցնում եմ բազմաթիվ փորձություններ»․ ինչ է պատահել Յանա Դանիելյանին․ նա անկեղծ գրառում է արել
Տոնական օրերին զերծ մնացեք պայթուցիկներից, հրավառության համար նախատեսված նյութերից. Մուրադյան
Այսօր Տոման ձմեռ պապիկին նամակ էր գրում, ասաց Աստված պապիկին կասե՞ս, որ իմ պապային լավ նայեն․ հոր մահից 3 ամիս անց Վալոդյա Գրիգորյանի դուստրը գրառում է արել
Ցավալի կորուստ Կարեն Հովհաննիսյանի ընտանիքում
Դшժшն դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել են 2 սատկած շներ՝ մետաղական լարով խեղդած և կապված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)
Նոր տարին երկնային օրհնություն կպարգևի Կենդանակերպի երեք նշաններին