Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից երեք ամիս է անցել։ Գրիգորյանի դուստրը հերթական հուզիչ խոսքերն է հղել հայրիկին։
«Երեք ամի է անցել պապ, և կյանքը ուղղակի կորցրել է բոլոր գույները: Մենք ամեն օր սպասում ենք քո վերադարձին…
Այսօր Տոման ձմեռ պապիկին նամակ էր գրում ու ասաց.
-Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ կասես, որ իմ պապային լավ նայեն, որ չարը չկարողանա պապայիս բան ասի…
Չեմ ուզում ուղղակի գիտակցել, որ սա է այն իրականությունը, որում մենակ ապրում ենք…
Անսահմա՜ն սիրում և կարոտում ենք քեզ, մեր անփոխարինելի պապա»,- գրել է Մարինե Գրիգորյանը։
