Երևանում մեքենան մի քանի անգամ վարել են քաղաքացու վրա՝ նրան զրկելով կայնքից․ ի՞նչ նորություններ կան ողբերգական դեպքից

Նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Նոր Նորքի Շոպրոնի փողոցի հասցեներից մեկում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք, ապա սպանություն։ Մամուլում գրվեց, որ մի խումբ տղաներ վիճաբանել են, միջադեպի մասնակիցներից մեկը՝ 31-ամյա Բորիս Արզումանյանն ընկել է գետնին, հակառակ կողմի մասնակիցները, տեսնելով գետնին ընկած անձին, որոշել են մեքենան մի քանի անգամ քշել նրա վրա, այնքան են մեքենան վարել քաղաքացու վրա, մինչև ստացած վնասվածքներից Արզումանյանը մահացել է։

Ավելի ուշ պարզվեց, որ Երևանի Նոր Նորքում սպանված Բորիս Արզումանյանը եղել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու:

Բորիս Արզումանյանի սպանության դեպքով նախաձեռնվել էր քրեական վարույթ, սակայն, ի՞նչ նորություններ կան դեպքի մասով:

MediaHub-ը դիմեց Քննչական կոմիտե, որտեղից նշեցին․ «Սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուսի նկատմամբ՝ վարչական հսկողություն, գրավ և բացակայելու արգելք, իսկ երրորդի նկատմամբ՝ բացակայելու արգելք խափանման միջոցը»։

Latest

Հույս ունեի, որ իմ նախկին եղբայրների մոտ ամոթն ու պատկառանքը պարզապես ննջել են կամ ժամկետային արձակուրդ են գնացե. Միքայել Սրբազանի նամակը
Ահա թե ինչու ոչ մի դեպքում չի կարելի տանը պահել մահացած մարդու լուսանկարը
Կրեմլի պալատի ամենամյա շոուի ժամանակ ցուցադրվել է Հիսուս Քրիստոսի արձանը (տեսանյութ)
«Մարդ, որ իր սեփական ծնողներինա ծաղր ու ծանակի ենթարկում». Աստղիկ Ալավերդյանի կոպիտ պատասխանը՝ Հայկ Մկրտչյանին
«Գառնիկ Ազիզյանից՝ Հայկ Մարության». Հայկ Մարությանը նոր հոլովակ է հրապարակել
Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը
Երևանում մեքենան մի քանի անգամ վարել են քաղաքացու վրա՝ նրան զրկելով կայնքից․ ի՞նչ նորություններ կան ողբերգական դեպքից
Տոնը, որը վերածվեց մղձավանջի. Ինչու ես այլևս երբեք չեմ թողնի հարազատներին ներս մտնել
Ալլա Պուգաչովայի նոր երգն անվանել են «Ռուսաստանին ուղղված ևս մեկ մարտահրավեր»