Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը

Երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման հստակ ժամկետ դեռ չկա։ Այդ մասին է վկայում ՀՀ ԱԳՆ–ի հաղորդագրությունը` ի պատասխան Sputnik Արմենիայի պաշտոնական հարցման։

Ավելի վաղ «Bloomberg» գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան դիտարկում է առաջիկա վեց ամիսների ընթացքում Հայաստանի հետ ցամաքային սահմանի բացման հնարավորությունը: Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է 2026 թվականին Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում «խորհրդանշական քայլերի» գնալ:

Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով գնահատել հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը, նախանշել սահմանի, առաջին անցակետի բացման հնարավոր ժամկետները, ինչպես նաև ակնկալվող տնտեսական էֆեկտը։ Բացի այդ, հետաքրքրվել էր` արդյոք նախապատրաստվո՞ւմ են Թուրքիայի նախագահի հայաստանյան հնարավոր այցին։

Ի պատասխան ԱԳՆ-ն հայտնել է, որ նշված հարցադրումների կապակցությամբ եղել են մի շարք հրապարակային անդրադարձներ` մատնանշելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դեկտեմբերի 9-ի ելույթը, ԵԱՀԿ նախարարական հանդիպման և «Օրբելի. խաղաղության և բազմակողմ համագործակցության կառուցում» միջազգային համաժողովի ժամանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթները: Թուրքիայի նախագահի հնարավոր այցի և 2026 թվականի մայիսին Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին մասնակցելու հարցը գերատեսչությունն առաջարկել է դիտարկել վարչապետի` նոյեմբերի 4-ի ելույթի, ինչպես նաև Ազգային ժողովում հոկտեմբերի 27-ին ԱԳ նախարարի տված պատասխանների համատեքստում։

Latest

Կրեմլի պալատի ամենամյա շոուի ժամանակ ցուցադրվել է Հիսուս Քրիստոսի արձանը (տեսանյութ)
«Մարդ, որ իր սեփական ծնողներինա ծաղր ու ծանակի ենթարկում». Աստղիկ Ալավերդյանի կոպիտ պատասխանը՝ Հայկ Մկրտչյանին
«Գառնիկ Ազիզյանից՝ Հայկ Մարության». Հայկ Մարությանը նոր հոլովակ է հրապարակել
Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը
Երևանում մեքենան մի քանի անգամ վարել են քաղաքացու վրա՝ նրան զրկելով կայնքից․ ի՞նչ նորություններ կան ողբերգական դեպքից
Տոնը, որը վերածվեց մղձավանջի. Ինչու ես այլևս երբեք չեմ թողնի հարազատներին ներս մտնել
Ալլա Պուգաչովայի նոր երգն անվանել են «Ռուսաստանին ուղղված ևս մեկ մարտահրավեր»
Coldplay խմբի համերգի տեսանյութում հայտնված կինն առաջին անգամ խոսել է սկանդալի պատճառով իր կործանված կարիերայի մասին
Ինչու են մեծահասակները լրջորեն սիրահարվում Ձմեռ պապին