Ողբերգական դեպք՝ Հայաստանում․ «Ցրտահարություն» ախտորոշմամբ հոսպիտալացված տղամարդը ժամեր անց մահացել է

Դեկտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 06։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ցրտահարություն» ախտորոշմամբ «Գորիս» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ, ով ժամեր անց մահացել է։

Պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 69-ամյա Վալերիկ Մ․-ն էր։

Համայնքային ոստիկանները պարզել, որ նա բնակվել էր միայնակ, ունեցել է «Թոքաբորբ» ախտորոշմամբ հիվանդություն։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Latest

Կաթողիկոսը փայլփլուն չէ, որ բոլորին դուր գա, մեր եկեղեցու համար ենք եկել այստեղ․ Անաիս Սարդարյան
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ից սկսած այս կենդանակերպի նշանները «կլողան» փողի մեջ…
Ինչպես է Տեր Վրթանեսի ինքնազգացողությունը վատանաում․ՏԵսանյութ
Մայր Աթոռում սրտի կաթված ստացած Տեր Վրթանեսի վիճակի մասին հայտնի է նոր մանրամասներ
Վեհափառի ուղերձի ամբողջական տեքստը
Ցավալի լուր. Հայկ ջան, դու միշտ կմնաս մեր հիշողություններում
«Շատ եմ ամաչում, որ ամբողջ աշխարհի դիմաց կարող էինք Մայր Տաճարը նման իրավիճակում պահել». Լևոն Քոչարյան
«Էս ձեզ «Գազել»-ո՞վ են արդեն տանում, բա «Բենթլի»-դ ո՞ւր ա». տիրադավ եպիսկոպոսներին միկրոավտոբուսով հեռացրեցին Մայր աթոռից
Ինչպես բերեցին 10 եպիսկոպոսներին