Ժողովուրդ, հիմա ձեզ ասելու են, որ եկեղեցում գալու են, հանելու են ուղղակի կաթողիկոսին և քանդելու են ամբողջ եկեղեցին: Ընտրությունը ձերն է, շատ հեշտ է, պետք չի խորանալ: Կաթողիկոսը մի քիչ լավն է, մի քիչ վատն է, ինձ դուր է գալիս, թե դուր չի գալիս, կաթողիկոսը ինչ-որ գեղեցիկ, փայլփլուն, չգիտեմ ինչ չի, որ բոլորին դուր գա, սա ձեր եկեղեցին է, սա ձեր հիմքն է, ձեր երեխաների ապագա սերունդներին թողնելու միակ բանն է, որ եկել է դարերով, Նիկոլից առաջ, Նիկոլից հետո, Քոչարյանից առաջ, Քոչարյանից հետո, բոլորից առաջ ու բոլորից հետո սա եղել ու լինելու է, ես ուզում եմ դա ֆիքսենք մենք և ոչ թե ֆիքսենք, որ մենք եկել ենք ինչ-որ մի բանի համար այստեղ, մեր եկեղեցու համար ենք եկել, կանգնել առաջին հերթին ու եթե դու օքեյ ես, որ ինչ-որ մեկը իր թայֆով գա ու քանդի քո հիմքը, ուրեմն դու հայ չես, ես այդպես եմ կարծում։ Այս մասին այսօր Մայր Աթոռում Oragir.News-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Անաիս Սարդարյանը։
