2 ամիս է անցել Արամուսում 4 ժամվա մեջ 4 քաղաքացիների սպանելու դեպքից, սակայն կրքերը Արամուսում չեն հանդարտվել, եւ իրավապահ համակարգը դեռ համայնքում հսկողություն է իրականացնում։
Մինչ իրավապահ համակարգը դեպքի վայրում գործողություններ էր իրականացնում ու փորձում էր հասկանալ՝ ինչ է եղել, ենթադրյալ հանցագործը նույն օրը Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին կրակոցներ էր արձակել Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում հաշվառված 46-ամյա Վահե Մարտիրոսյանի և Երևանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանի ուղղությամբ։ Վերջիններս տեղում մահացել են։
4 սպանություն մեկ օրում։ Համայնքում չեն պատրաստվում լռել, քանի որ Կոտայքում հոկտեմբերի 12-ին չորս մարդու կյանք խլած տղամարդը, որն արդեն 15 տարի որսորդական միության անդամ է և վերջին տարիներին որսորդական հրացան է ունեցել, անմեղսունակ է ճանաչվել և կարող է խուսափել պատասխանատվությունից։
ArmLur.am լրատվականը զրուցել է Արամուսում սպանված Գևորգ Ղազարյանի քրոջ՝ Շողիկ Առաքելյանի հետ։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․
