Մոսկվան սերտորեն համագործակցում է Թեհրանի հետ ՄԱԿ-ում Իրանի միջուկային ծրագրի շուրջ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ։
Բանակցությունները տեղի են ունենում Աշխաբադում, որտեղ Ռուսաստանի առաջնորդը ժամանել է մասնակցելու Խաղաղության և վստահության միջազգային տարվան, Չեզոքության միջազգային օրվան և Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված ֆորումին։
«Մենք սերտ կապի մեջ ենք բոլոր կարևոր միջազգային հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրին վերաբերող բոլոր հարցերի շուրջ։ Դուք գիտեք մեր դիրքորոշումը. մենք աջակցում ենք Իրանին ՄԱԿ-ում», – ասել է Պուտինը։
