Իսպանիայի կառավարությունը նախատեսում է ներդնել գործիք, որը կսահմանափակի սոցիալական ցանցեր մուտքը 16 տարեկանից փոքր անձանց համար, ըստ Իսպանիայի թվային վերափոխման նախարար Օսկար Լոպեսի, հաղորդում է ABC-ն։
«Իսպանիայի տարիքային գնահատման գործիքը, որն արդեն գործում է, փորձարկվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից , բայց այն արդեն արդյունավետ է. սա ստեղծված գործիքներից լավագույնն է», – ասել է գերատեսչության ղեկավարը։
Լոպեսը հավելել է, որ գործիքը նախատեսվում է ներդնել անչափահասների պաշտպանության մասին օրինագծի ընդունման հետ մեկտեղ: Նախաձեռնությամբ առաջարկվում է սոցիալական ցանցերում հաշիվ բացելու նվազագույն տարիքը 14-ից բարձրացնել մինչև 16: Նախարարը նշել է, որ համակարգը նախատեսվում է գործարկել 2026 թվականին:
