«Պարզվում է՝ մի գիշերում բան է փոխվել»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեսբուքյան էջում գրում է․ «Բրավո գյումրեցի, բրավո Շիրակի թեմ.
Պարզվում է՝ մի գիշերում բան է փոխվել Նիկոլի պատարագի սցենարում. հետ է կանգնել Տեր Ռուբենը, ում որդին, ի դեպ, ՊՊԾ ծառայող է, և հիշեք՝ ողջ թեմի քահանաների հրաժարվելուց հետո ինքն էր համաձայնել փոխարինել հերթապահին ու Սուրբ Հակոբում դիմավորել դեկտեմբերի 7-ին Նիկոլին` իր ծափահարող շքախմբով։
Հենց կեսգիշերին, որոշվել է, որ հենց այն քահանան կիրականացնի ծեսը, ում հերթն է Սուրբ Հակոբում պատարագիչ լինել։
Տեր Վարուժան ավագ քահանա Տերտերյանի մասին է խոսքը:

Ընդ որում, Տեր Վարուժանն ամենևին մտադիր չէ խմբագրել պատարագը ու ֆեյք ծեսով քծնել Նիկոլին, ում իշխանությունը բանտեց իր թեմակալ առաջնորդ Միքայել Աջապահյանին ու ևս երկու սրբազանի և մեկ քահանայի։
Բայց ավելի խնդալու պատմությունն էն է, որ նիկոլենք (ոչ միայն Կարեն Պետրոսյանի, այլև ուժայինների զգույշ միջամտությամբ) ի սկզբանե, մի քանի եկեղեցու վրա մատը դնելով, ասել են` այստեղ է գալիս վարչապետը, պիտի դիմավորեք․ պատասխանել են` ՈՉ։

Բրավո գյումրեցիներ, ձեր ցավը տանեմ»։

Latest

«Պարզվում է՝ մի գիշերում բան է փոխվել»․ Սյուզի Բադոյան
Սոնա Շահգելդյանը՝ Ավետ Բարսեղյանի հետ հարաբերությունների, Նոր Ալիքի, տղայի մասին և ոչ միայն:
Արմինե Մկրտումյանը որոնվում է որպես անհետ կորած
Աննա Դովլաթյանը դստեր հետ ամանորյա ֆոտոշարք է հրապարակել
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր
Դեկտեմբերի 3-ին և 4-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Լավ է չշտապեք․ աստղագուշակ
Ժամեր անց հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց
Սիրտս պայթում է, չեմ կարող չխոսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ