Սիրտս պայթում է, չեմ կարող չխոսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով հերթական դատական նիստն է։ ArmLur.am-ը Հակակոռուպցիոն դատարանում է։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կաշառքի քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարել։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ղուկասյանն ու քաղաքի գլխավոր ճարտարապետը ապամոնտաժման ենթակա շուրջ 1500 քառակուսի մետր մի ինքնակամ շինություն օրինականացնելու համար 4 միլիոն դրամ կաշառք են պահանջել:

Հակակոռուպցիոնը ձայնագրություններ է հրապարակել, որոնցում ենթադրաբար լսվում է քաղաքապետի ու նրա ենթակայի խոսակցությունն այս թեմայի շուրջ: Ղուկասյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանությունը գործը քաղաքական հետապնդում է որակում։ Կաշառք ստանալու համար մեղադրվող Գյումրիի քաղաքապետը կալանավորվեց երկու ամսով, համայնքի ղեկավարի լիազորություններն էլ կասեցվեցին։

Նկատենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեկ ամսում երեք մեղադրանք է առաջադրվել։ Կոռուպցիոն մեղադրանքով կալանքի տակ գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նախորդ ամիս նոր մեղադրանք առաջադրվեց, այս անգամ՝ Քննչական կոմիտեի կողմից՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը հոդվածով:

Սա էլ դեռ քիչ չէր, նոյեմբերի 20-ին տնային կալանքի տակ գտնվող նրա որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին խուլիգանության գործով բերեցին Երեւան՝ ՀՀ Քննչական կոմիտե։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Ինչպես հայտնել էր փաստաբանը՝ «ըստ նախաքննական մարմնի՝ Հակակոռուպցիոն դատարանում Սպարտակ Ղուկասյանի և Վարդան Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստից հետո իբր Սպարտակ Ղուկասյանը խուլիգանություն է կատարել, և լրատվամիջոցներով հրապարակված խոսակցություններ կան, որոնք վերագրում են Սպարտակ Ղուկասյանին և գտնում են, որ էդ արարքը խուլիգանություն է խմբի կազմում կատարված՝ զանգվածային լրատվական միջոցների օգտագործմամբ»:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ «մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը»: Այս նույն գործի շրջանակում Գյումրիի քաղաքապետի նկատմամբ 3-րդ մեղադրանքն առաջադրեց։

Փաստացի այս պահին Վարդան Ղուկասյանի դեմ չորս քրեական գործ կա հարուցված եւ նա չորս քրեական վարույթներով մեղադրյալի կարգավիճակ ունի։ Իսկ նրա որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դեմ երեք քրեական գործ կա հարուցված ու նա ևս երեք վարույթներով մեղադրյալի կարգավիճակ ունի։

Latest

Սիրտս պայթում է, չեմ կարող չխոսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կաշառքը ՔՊ-ն է արել, եթե ինձ հանձնարարականով դատեցիք, խոսք եմ տալիս․․. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Զգացեք իրական սեր. կենդանակերպի այս նշաններն ամենահաջողակները կլինեն դեկտեմբերի 1-ից 7-ը
Մեր ընտանիքը չի օգտվում «88» սուպերմարկետներից․ ուղղակի բոյկոտեք եւ մի օգտվեք այդ ցանցից․ Աննա Հակոբյան
Ծեծկռտուք Դիլիջանում` համայնքապետ Դավիթ Սարգսյանի ու Թեղուտի վարչական ղեկավարի միջև
Վառնավան ներկայացել է բաց բոդիով և ցուցադրել իր կազմվածքը
Ո՞ր վիրահատությունները կարվեն անվճար՝ առողջության ապահովագրության շրջանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ի՞նչ է լինելու 63-64 տարեկան այն քաղաքացիների հետ, որոնք թոշակառու են եւ չեն աշխատում (տեսանյութ)
Էլեկտրական մեքենաների մարտկոցների հետ կապված լրջագույն խնդիրների առջեւ ենք կանգնելու. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)