Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի մամուլի ծառայության տվյալներով՝ դեկտեմբերի 4-ին Երկրին կհարվածի հզոր մագնիսական փոթորիկ։
Այնուհետև մակարդակը կրկին կբարձրանա մինչև «կարմիր» արժեքներ. G2 փոթորիկը կշարունակի ազդել Երկրի վրա մինչև կեսօր։ Օրվա ընթացքում հնարավոր են փոքր բռնկումներ։
Սա նշանակում է, որ Երկրի մագնիսական դաշտում առաջացած խանգարումները կարող են զգալի ազդեցություն ունենալ ինչպես տեխնիկական համակարգերի, այնպես էլ մարդու ինքնազգացողության վրա։
Ի՞նչ կարող է մեզ անել մագնիսական փոթորիկը:
Որպես կանոն, դրա պատճառած խանգարումները բացասաբար են ազդում տարեցների և թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց վրա: Նրանք, ովքեր զգայուն են այս երևույթի նկատմամբ, կարող են զգալ հոգնածություն, գլխացավեր, տհաճություն, արյան ճնշման տատանումներ և թույլ կենտրոնացում:
Ինչպե՞ս պաշտպանվել:
Մագնիսական փոթորիկների ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս պահպանել մրգերով ու բանջարեղենով սննդակարգ՝ առանց կենդանական ճարպերի։ Շատ ջուր խմելը նույնպես շատ է օգնում: Մի քանի ժամ անցկացրեք մաքուր օդում»։
