Ովքեր են Վարդենիսում ակшնի պայթnւնից վիրավnրnւմ ստացած զինծառայnղները. ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն Վարդենիսում ականի պայթունից վիրավորում ստացածներն են՝ 39-ամյա Ա․Ս-ն, 33-ամյա Կ․Ա-ն և 39-ամյա Պ․Ղ-ն:

Ըստ ArmLur.am-ի փոխանցած աղբյուրների համաձայն ՝ Ա․Ս-ի և Կ․Ա-ի ոտնաթաթը ամպուտացիայի է ենթարկվել։

Հիշեցնենք, որ Վարդենիսում երեք պայմանագրային զինծառայող է վիրավորվել ականի պայթյունից։

«Ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում և ծառայողական պարտականություններ չկատարելիս են ստացել վնասվածքները, հավելեմ նաև, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Մնացյալ հանգամանքների ճշտման ուղղությամբ պատկան մարմինները համապատասխան ուսումնասիրություններ են կատարում»,- պաշտոնապես տեղեկացրել էր ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Latest

«Շանթ»-ի լրագրող Արմինե Ճաղարյանի մաhվան դեպքով դատարանը որոշում է կայացրել. ով է մեղավորը
Արմեն Աբազյանն ու Վահե Ղազարյանը՝ ՔՊ–ականների հետ (լուսանկար)
ԱՄՆ-ն կվերանայի 19 երկրների քաղաքացիների համար «գրին քարտերի» տրամադրումը
Ովքեր են Վարդենիսում ակшնի պայթnւնից վիրավnրnւմ ստացած զինծառայnղները. ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ի՞նչ պատժի կենթարկվեն իրենց հասակակցին ծեծած դեռահասները․ ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ձյուն կտեղա
Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը
Արկադի Դումիկյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել
Վարդենիսում երկու պայմանագրային զինծառայող է պшյթել ականի վրա