2022 թվականին Դեբետ գետն էր ընկել ու մաhացել լրագրող Արմինե Ճաղարյանը։
2023 թվականի նոյեմբերի 23-ին ՔԿ-ն հայտնել էր, որ ՀՀ Լոռու մարզի Դեբեդ գետում հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանի մաhվան դեպքի առթիվ քրեական հետապնդում է սկսվել և մեղադրանք ներկայացվել ռաֆտինգ կազմակերպած ընկերության տնօրենին։ Եվ ահա լոռու մարզի դատարանը որոշում է կայացրել եւ Մեղադրյալ Վարդուհի Հովհաննեսի Անանյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին) ճանաչել անմեղ և արդարացնել՝ իրեն մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով:
Ասել է թե լրագրողի մաhվան մեջ Վարդուհի Անանյանը մեղավոր չէ։ Մեղադրող դատախազը Լոռու մարզի այս որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան։
Քնար Մանուկյան
