Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ՔՊ-ի «դեմքով» միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ որոշ հոգեւորականների դեմ չէ, որ արշավ է սկսել. նոյեմբերի 21-ին իրավապահները ձերբակալեցին, ապա դատավորի որոշմամբ կալանավորեցին «Աֆոն» մականունով հայտնի քրեական ենթամշակույթի աստիճանակարգով ամենաբարձր տեղը զբաղեցնող «օրենքով գող» Ռաֆայել Խոյեցյանին, «Մասիվցի ժիրո» մականունով հայտնի Պարույր Աղաջանյանին: Նրանք, ըստ իրավապահ շրջանակի, կալանավորվել են այն բանի համար, որ իշխանությունը քաղաքական պահանջներ է դրել նրանց առջեւ, ինչի շուրջ համաձայնության չեն եկել:

Այլ կերպ ասած՝ ՔՊ քաղաքական վենախավը ընտրություններին ընդառաջ որոշել է, որ քրեական ենթամշակույթ կրող, ասել է թե՝ «ձայն ունեցող» ուժերին կա՛մ իրենցով պետք է անեն, կա՛մ ուղարկեն բանտ, որ չխանգարեն իրենց ընտրական գործողություններում, խոչընդոտներ չհարուցեն:

Նկատելի է, որ այս առումով բավականին խելացի է գտնվել օրենքով գող «Զապը»` Անդրանիկ Սողոյանը, որը ՔՊ պահանջներին ընդառաջ է գնացել արդեն երկար ժամանակ, եւ ազատ ապրում է ու ստեղծագործում իր աշխարհում»։

Latest

Ովքեր են Վարդենիսում ակшնի պայթnւնից վիրավnրnւմ ստացած զինծառայnղները. ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ի՞նչ պատժի կենթարկվեն իրենց հասակակցին ծեծած դեռահասները․ ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ձյուն կտեղա
Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը
Արկադի Դումիկյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել
Վարդենիսում երկու պայմանագրային զինծառայող է պшյթել ականի վրա
Մարդկանց միայն 18 տnկnսն է կարnղանnւմ այս նկարի մեջ գնտել նաև շան տիրnջը․ դnւ կարn՞ղ ես
Կտրուկ թանկացում՝ տարադրամի շուկայում
Բարձր դասարանի աշակերտների կողմից անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը մատնանշում է այն բոլոր խնդիրները, որոնք առկա են մեր հասարակական միջավայրում