Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը իր ֆեյսբուքյան էջում «Երկու աստղ» նախագծից լուսանկարներ է հրապարակել և կիսվել իր էմոցիաներով.
«Իմ առաջին բեմելը։ Երբեք չէի մտածի, որ ես երգով հանդես կգամ որևէ բեմում, այն էլ կենդանի կատարմամբ։ Բայց ահա ես «2 աստղ»-ում եմ»:
Հիշեցնենք՝ «Երկու աստղ» նախագծում Նազիկ Ավդալյանը հանդես է գալիս երգիչ Սևակ Ամրոյանի հետ:



