«Իմ կարծիքով՝ 2026թ. խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն հետևյալի դրսևորումը՝ նախորդող շրջանի քաղաքական էլիտայի բոլոր այն ներկայացուցիչները, որ ՀՀ-ն առաջնորդել են դեպի թակարդ ու պահել թակարդում, պետք է դուրս մղվեն ու այլևս քաղաքական դաշտում տեղ չունենան»,- այս մասին ճեպազրույցի ընթացքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ համոզված է դրանում
«Մարդիկ արդեն զզվել են ներկա և նախկին բանավեճերից, և այդ խոսակցությունները հաճախ դուրս են գալիս քաղաքական բարեկրթության տրամաբանությունից․․․ Քաղաքական կյանքի նորմալ կանոններ պետք է հաստատվեն ՀՀ-ում, որտեղ հայհոյախոսությունն այլևս տեղ չունի։ Դուք կասեք, որ ես էլ եմ այդ գործով զբաղվել, ճիշտ կասեք, դրա համար ես կիրակի օրերին գնում եմ եկեղեցի, խորանի առաջ ծնկի եմ գալիս և իմ մեղքերի համար թողություն եմ խնդրում»,- հավելեց Փաշինյանը:
