Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանը, որը կալանքի էր տարել կուրծք ուտող երեխայի մորը՝ Լիանա Հարությունյանին, այսօր ԲԴԽ-ի դեմ հայց է ներկայացրել ու գումար է պահանջում:
Հիշեցնենք, որ դատավորը այս տարի աչքի ընկավ սկանդալային որոշմամբ: Կուրծք ուտող երեխայի մորը՝ Լիանա Հարությունյանի խափանման միջոց բացակալելու արգելքը փոխելու համար դատավոր Արշակ Մաթևոսյանը հիմնավորել է հետևալ կերպ. մեջբերում դատական ակտից` «Լիանա Հարությունյանն առանց հարգելի պատճառի չի ներկայացել 2025 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 16:30-ին, նշանակված դատական նիստին՝ այդպիսով չարամտորեն խուսափելով վարույթն իրականացնող մարմնի հրավերով ներկայանալու պարտականության կատարումից…»:
Այս դեպքը մեծ աղմուկ բարձրացրեց, ինչից հետո որոշում կայացվեց կնոջ խափանման միջոց կալանքը փոխել։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․
